Արմեն Սարգսյանը կխորհրդակցի ԱԺ խմբակցությունների հետ![]() 10 հոկտեմբերի 2018 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին և կարևորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ առկա խնդիրնեը հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար: ԱԺ «Հանրապետական» խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ:Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա ընտրություններին, խմբակցության ղեկավարը նշել է , որ նման հարց դեռ չեն քննարկել։ Նա հավելել է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն քաղաքական տեսանկյունից ճիշտ չի համարում, բայց ՀՀԿ-ն որևէ կերպ չեն խոչընդոտի ընտրական գործընթացներին։ Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |