Ալան Կասաեւ. Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կհաստատի ԵԱՀԿ ՄԽ գոյության անհրաժեշտությունը 3 հունիսի 2008 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, առաջին հերթին, ծանուցողական բնույթ է կրելու: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության Բալթիկ ծոցի եւ ԱՊՀ երկրների գլխավոր խմբագրության տնօրեն Ալան Կասաեւը: Նրա խոսքերով, երկու ղեկավարները` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, առաջին անգամ են հանդիպում իրենց ներկայիս կարգավիճակում: «Երկուսի համար էլ այս հանդիպումը կարեւոր է առաջին հերթին անձնապես ծանոթանալու հնարավորության, միմիայնց ավելի լավ ճանաչելու համար, իրենց քաղաքական դիրքորոշումները ներկայացնելու եւ գործընկերոջ դիրքը հասկանալու համար: Երկրորդ հերթին, նրանք հանդիպումից հետո պետք է հանրորեն հաստատեն իրենց պետությունների արդեն հայտնի դիրքորոշումները երկու երկրների փոխհարաբերությունների հարցերով, եւ դա Ադրբեջանի եւ Հայաստանի ներսում ընդդիմության բողոքները վերացնելու լավ հնարավորություն է: Երրորդ հերթին, Միջազգային հանրության առաջ Սարգսյանն ու Ալիեւը կերեւան որպես բանակցությունները վերսկսելու կողմնակիցներ: Եւ քանի որ ողջ գործընթացն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի գործունեության մասին վերջերս շատ քննադատական հայտարարություններ եղան, նրանց հանդիպումը կհաստատի ԵԱՀԿ ՄԽ գոյության անհրաժեշտությունը»,- ասել է ռուս փորձագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |