Հայկական շուկայում բջջային կապի երրորդ օպերատորի վերաբերյալ մրցույթը հայտարարվելու է հունիս-հուլիսին

PanARMENIAN.Net - Հայկական շուկայում բջջային կապի երրորդ օպերատորի վերաբերյալ մրցույթը հայտարարվելու է այս տարվա հունիս-հուլիսին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վրույր Առաքելյանը: Նրա խոսքերով, մեկ շաբաթից բոլոր փաստաթղթերը մրցութային փաթեթի պատրաստման մասին կներկայացվեն կառավարությանը, որը, իր հերթին, կորոշի մրցույթն անցկացնելու կարգը, աճուրդի սկբնական գինը: Ինչպես նշել է փոխնախարարը, վերջնական մրցութային փաթեթը պատրաստ կլինի հունիսի վերջում, ինչից հետո առաջատար միջազգային տնտեսական ԶԼՄ-ներում պաշտոնական հայտարարություն կտարածվի մրցույթի մասին: Ինչպես տեղեկացրել է Առաքելյանը, հայկական շուկա մտնելու ցանկություն հայտնած ընկերությունները Ռուսաստանից, Իրանից եւ եվրոպական երկրներից են, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---