Ֆրանսիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախագահը  Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Երևանում Մակրոնը հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, մասնակցելու է հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Ֆրանսիայի նախագահը նաև ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---