ՀՀ-ն Գամբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել11 հոկտեմբերի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գամբիայի հետ: Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Գամբիայի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող գամբիացիների հարցերով նախարար Մամադու Թանգարայի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն` համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության զարգացման համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցությանը՝ որպես այս ուղղությամբ կապերի զարգացման կարևոր հարթակ նշելով բազմակողմ ձևաչափերը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամադու Թանգարան մտքեր են փոխանակել ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի օրակարգի շուրջ: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |