Ադրբեջանական կողմը խափանել է ԵԱՀԿ մոնիտորինգը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հունիսի 3-ին, ժամը 1100 Բերքաբեր գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը: Ինչպես հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել: Հայկական կողմը, Չինարի գյուղում գյուղապետի եւ գյուղի բնակիչների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո վերադարձել է Երեւան:
 Ուշագրավ
---