Ադրբեջանցիները խախտել են հրադադարը՝ վիրավորելով հայկական դիտակետի շանը11 հոկտեմբերի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը, մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ արձակել հայկական դիտակետի ուղղությամբ և վիրավորել շանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը: Նա նաև հրապարակել է վիրավորված շան լուսանկարները և զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել: «Անպատասխան կրակ...Հզորներ կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ: Գրառման մեջ չի նշվում, թե շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցին ասել էր, որ պայմանավորվել են հանձնարարարել իրենց երկրների պաշտպանության նախարարներին առաջնագծում լարվածության թուլացման ուղղված քայլեր ձեռնարկել։ «Քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշել է վարչապետը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |