Ռուանդայի ԱԳ նախարարը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար![]() 12 հոկտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովում կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն: Այդպաշտոնում նա փոխարինել է Միկաել Ժանին։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ աջակցում է Մուշիկիվաբոյի թեկնածությանը, ինչը զարմանք էր առաջացրել, քանի որ 1994թ.-ին Ռուանդայի ցեղասպանությունից հետո երկու երկրների միջև հարաբերությունները բավական լարված էին: Նրան էր աջակցում նաև Աֆրիկյան միությունը, հայտնում է Panorama.am-ը: Միկաել Ժանին աջակցում էր Կանադան, սակայն, կարծես թե, հրաժարվել է նրա թեկնածությունը պաշտպանելուց:Միկաել Ժանը գլխավոր քարտուղար էր 2014-ից։ Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |