Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները Ղարաբաղի հարցի ռազմական լուծման մասին շանտաժ են 4 հունիսի 2008 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունները Ղարաբաղի հարցի ռազմական լուծման մասին շանտաժ են, ինչը կարող է դուրս բերել կարգավորման շուրջ բանակցությունները վերահսկողությունից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նաեւ տարակուսանք է հայտնել Ադրբեջանի ղեկավարության նման արտահայտությունների վերաբերյալ: «Պատասխանել նման ռազմատենչ հայտարարությունների Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման շեմին, նշանակում է սրել իրավիճակը: Մենք բանակցությունների ենք գնում եւ հասկանում ենք, որ դա բխում է հայ եւ ադրբեջանցի ժողովրդների շահերից: Խնդրի կարգավորումն անհնար է Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման քարոզչության պայմաններում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2001 թվականին, Քի Վեսթի բանակցություններից հետո երկրները մոտ էին կարգավորմանը: «Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանը հայտարարեց, թե իր հասարակությունը պատրաստ չէ խնդրի լուծմանը: Ստացվում է, որ այժմ այն ավելի շատ պատրաստ չէ: Սոցհարցումների տվյալներով, ադրբեջանցիների 29 տոկոսը կողմ են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը, իսկ երկրի բնակչության 82 տոկոսը բացասաբար է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Ըստ իս, աշխարհում չկա մի երկիր, եթե նույնիսկ այն պատերազմական վիճակում է գտնվում, որտեղ բնակչության այդքան մեծ տոկոսը կողմ լիներ ռազմական լուծմանը: Եվ առավել եւս անհեթեթ է դատապարտել այն երկրներին, որոնք պատրաստ են օգնել հակամարտության կարգավորմանը»,-ընդգծել է Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |