Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

Ջասթին Թրյուդոն նաև շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում, այնուհետև Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկել:

Կանադայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2002 թվականին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---