Փաշինյանն ու Թրյուդոն պահեցին խոստումը՝ նույն գուլպաներով հանդիպելով![]() 13 հոկտեմբերի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում գուլպա է նվիրել նրան, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը», - ասել է Փաշինյանը և հանձնել նվերը։ Երկու երկրի վարչապետը հոկտեմբերի 13-ի հանդիպմանը կրել են «վարչապետական» գուլպաները, ինչպես որ խոստացել էին պաշտոնական ընթրիքի ընթացքում։ «Վարչապետական» գուլպաների մտահղացման հեղինակը դիզայներ Էդուարդ Քանքանյանն է:Նվերի փաթեթի մեջ, բացի գուլպաներից, ընդգրկվել է նաև հայկական կոլեկցիոն կոնյակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |