Թրյուդո. Փաշինյանի հետ որոշել ենք դյուրացնել ճամփորդողների խնդիրները![]() 13 հոկտեմբերի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «արտակարգ ընդունելության» համար։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որոշել են դյուրացնել երկու երկրների միջև ճամփորդողների խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։ «Հայաստանի վարչապետի հետ այս հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել հայ-կանադական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Կանադայում 60 հազար կանադահայ համայնք կա, որը զարգացնում է մեր համայնապատկերը։ Մենք սատարում ենք նաև նորեկներին», - ասել է Ջասթին Թրյուդոն: «Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագարծակցության», - ասել է Թրյուդոն։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ: Ընթերցեք նաև.Փաշինյանն ու Թրյուդոն պահեցին խոստումը՝ նույն գուլպաներով հանդիպելով ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |