ՀՀ և ՌԴ զորքերի միացյալ խմբավորման կազմով զորավարժությունն ավարտվել է![]() 13 հոկտեմբերի 2018 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվանզորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»: Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է: Պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով: Լայնածավալ կրակային վարժանքին ներգավված էին անօդաչու թռչող սարքեր, հետախուզության հատուկ նշանակության խմբեր, կրակային տարբեր միջոցներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Զորավարժության նպատակն էր կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |