Նախիջեւանում հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է 4 հունիսի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է եւ հանցագործություն համաշխարհային մշակույթի առջեւ: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել ամբողջական տեղեկատվությունն այդ մասին»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, որը կոչված է ուսումնասիրել պատմամշակութային հուշարձանների հետ կապված իրավիճակը: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բազմիցս են հայտարարել, որ մենք բան չունենք թաքցնելու եւ պատրաստ ենք ընդունել ՅՈՒՍԵԿՕ-ի առաքելությանը: Սակայն Ադրբեջանը միշտ դեմ է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը ոչնչացվեց ադրբեջանցի զինծառայողների կողմից 2005 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ ոչնչացվեցին այն 10 000 խաչքարերից, որ եղել են գերզմանոցում, կանգուն մնացած 3500 խաչքարերը: Ներկայումս գերեզմանոցը վերածվել է ռազմական պոլիգոնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |