ԱՄՆ. Թոււրքական կառավարությունը պետք է «ծրագիր B» ունենա Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում 4 հունիսի 2008 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիային «ծրագիր B» է պետք, եթե ԱՄՆ նոր վարչակազմի ժամանակ Կոնգրեսը ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ-ի հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների նախագահական արշավների խորհրդականներ Ռիչարդ Բերտը եւ Ֆիլիպ Գորդոնը Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի կողմից (TUSIAD) եւ Բրուքինգի ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: Քննարկումների ընթացքում խոսվում էր հանրապետականների եւ դեմոկրատների հաղթանակի նշանակության մասին թուրք-ամերիկյան հարաբերությունների համար:Իլինոյսի սենատոր Բարակ Օբաման` Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, խոստացել է Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչել: Նույնն է ասել նաեւ սենատոր-դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Օբամայի խորհրդական Ֆիլիպ Գորդոնի խոսքերով, Թուրքիան «ծրագիր B»-ի անհրաժեշտություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: «Դեմոկրատները ավելի ուժեղ կլինեն կոնգրեսում եւ թուրքական կառավարությունը պետք է պատրաստ լինի դրան»,- ընդգծել է Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պերիսը, գրում է Turkish Daily News-ը: Միեւնույն ժամանակ, Ռիչարդ Բերտը նշել է, որ եւ հանրապետականները, եւ դեմոկրատները դիտարկում են Թուրքիան որպես ավանդական դաշնակից: «Նոր վարչակազմը պետք է նոր քաղաքականություն մշակի Թուրքիայի նկատմամբ: Այն չի կարող իրեն թույլ տալ շարունակել արհամարել Թուրքիային այլ շահերի համար»,- ընդգծել է Գորդոնը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |