Foreign Policy. Փաշինյանը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմը չի հանձնվում![]() 16 հոկտեմբերի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագիրն անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական զարգացումներին: «Հայաստանի հետհեղափոխական խնջույքն ավարտված է» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ երկրի նոր կառավարությունը մտադիր է արմատախիլ անել կոռուպցիան, բայց նախորդ ռեժիմն առանց պայաքարի չի հանձնվում: Անդրադարձ է կատարվում Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներին և ձերբակալություններին՝ այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերին: «Փաշինյանն արել է ավելին քան նավակը ճոճելն է. նա երդվել է վերաձևել Հայաստանի կոռումպացված սոցիալ-քաղաքական ամբողջ համակարգը: Հարցն այն է, թե արդյոք երկրի նախկին ռեժիմը կհեռանա առանց պայքարի», - գրում է ամսագիրը՝ անդրադառնալով նաև հոկտեմբերի 2-ին Փաշինյանի կոչով խորհրդարանի շենքի մոտ հրավիրված բազմահազարանոց հանրահավաքին: Ըստ պարբերականի, Փաշինյանի նախաձեռնած արտահերթ ընտրությունները լուրջ մտավախություն են առաջացրել «Հայաստանի Հանրապետական կուսակցության» մոտ, քանի որ վերջինս «կորցնում է վերահսկողությունը օրենսդիր մարմնի նկատմամբ»: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |