Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի հետ![]() 16 հոկտեմբերի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի հետ, քանի որ «Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ոտնձգություն է կատարում Ռուս եկեղեցու կանոնիկ տարածքին»: Որոշումն ընդունվել է Սուրբ Սինոդի նիստում, ասվում է Մոսկովյան պատրիարքարանի կայքում: ՌՈւԵ-ն «ապօրինի» է համարել Կոստանդնուպոլսի պատրիարքության Սուրբ Սինոդի հոկտեմբերի 11-ին հրապարակած որոշումը, որի համաձայն Ուկրաինական եկեղեցին ավտոկեֆալիա՝ ինքնիշխանություն, է ստանում, գրում է «Վեդոմոստին»: Այսուհետ ՌՈւԵ-ն չի մասնակցի համատեղ ժամերգություններին Կոստանդնուպոլսի եկեղեցու սպասավորների հետ, իսկ ՌՈւԵ հետևորդներին արգելվում է մասնակցել Կոստանդնուպոլսի պատրիարքության եկեղեցիների ժամերգություններին: Նշվում է, որ դա պարտադրված որոշում էր, սակայն այլ եքլ չկար, քանի որ դա հետևանք է վերջին իրադարձությունների: Երկու եկեղեցիների միջև կարճատև առճակատում է եղել 1996-ին՝ Էստոնիայում իրավասության մրցակության պատճառով, երբ ՌՈւԵ հայտարարեց շփումները դադարեցնելու մասին, սակայն, այն ժամանակ կողմերին հաջողվեց պայմանավորվել: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը, հարաբերությունների խզումը սկիզ կդնի տևական դիմակայությանն ուղղափառ աշխարհում: Սեպտեմբերի սկզբին Կոստանդնուպոլսի պատրիարքը իր էկզարխներին՝ ներկայացուցիչներին, նշանակեց Կիևում: Ըստ նրա, որոշումն ընդունվել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիա տրամադրելու նախապատրաստման շրջանակում: ՌՈւԵ Սուրբ Սինոդն իր վրդովմունքը հայտնեց Կոստանդնուպոլսի պատրիարքության որոշման վերաբերյալ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |