Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում. Առնվազն 11 մարդ է զոհվել![]() 16 հոկտեմբերի 2018 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում առնվազն 11 մարդ է զոհվել, այլ տեղեկություններով՝ 12, ևս 8 մարդ վիրավորվել է: Մեկ մարդ անհետ կորել է: Զոհերի քանակը կարող է ավելանալ: Հորդառատ անձրևները ֆրանսիական Օդ դեպարտամենտում սկսվել են հոկտեմբերի լույս 15-ի գիշերը: Գետերն ու առուները դուրս են եկել հունից, որոնշ հատվածներում զգալիորեն գերազանցելով նորման, գրում է Deutsche Welle-ն: Կարկասոնից դեպի արևելք ընկած Տրեդ կոմունայում ջուրը բարձրացել է ավելի քան 7 մետրով: Քաղաքի փողոցները վերածվել են ուժեղ հոսանքով գետերի, ջուրը բազմաթիվ ավտոմեքենաներ է քշել: Ըստ տեղական պրեֆեկտուրայի, 4 կումունա տարհանվել է: Ավելի քան 3300 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցության խոսքեր է ուղղել տուժած շրջանների բնակիչներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |