Ուսեյն Բոլտին եվրոպական ֆուտբոլ են հրավիրել![]() 16 հոկտեմբերի 2018 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նախկին վազորդ Ուսեյն Բոլտն առաջարկություն է ստացել Մալթայի չեմպիոն «Վալետտա» ակումբից: Ակումբի կառավարիչ տնօրեն Գաստոն Սլիմեն պատմել է, որ հույս ունի պայմանագիր կնքել օլիմպիական չեմպիոնի հետ մինչև Մալթայի Սուպերգավաթի համար խաղը, որն անցնելու է դեկտեմբերին: Բոլտին առաջարկել են երկամյա պայմանագիր կնքել, հնարավոր գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, գրում է Lenta.ru-ն ESPN-ի վրա հղումովվ: «Մենք միշտ ուրախ ենք չեմպիոնի տեսնել «Վալետտայում» և հավատում ենք, ուր անհնար ոչ մի բան չկա»,-ասել է Սլիմեն: «Վալետտան» մտադիր է առաջիկա տարիներին անցնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ: Բոլտն այժմ հանդես է գալիս ավստրալական «Ցենտրալ Կոստ Մարիներս» ակումբի կազմում: Հոկտեմբերի 12-ին նա առաջին գոլի հեղինակն է դարձել իր պրոֆեսիոնալ կարիերայում: Բոլտն ավարտել է վազորդի կարիերան 2017-ի ամռանը՝ Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից հետո: Վերջին մրցավազքում նա ազդրի վնասվածք էր ստացել, որից վերականգնվում էր 5 ամիս: Բոլտն 8 անգամ դարձել է Օլիմպիական չեմպիոն և 11 անգամ աշխարհի չեմպիոն: Նրան են պատկանում համաշխարհային ռեկորդները 100 մ վազքում և 200 մ վազքում: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |