Սերժ Սարգսյանը մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար 4 հունիսի 2008 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը աշխատան֊քային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Հայաստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին եւ պետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական ֆորումին: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի` Դմիտրի Մեդվեդեւի հետ: Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |