ՀՀ-ն Արցախին կապող 3-րդ մայրուղին է կառուցվելու՝ Արաքսի ափամերձ հատվածով![]() 16 հոկտեմբերի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Արցախին կապող նոր՝ 3-րդ մայրուղին է կառուցվելու: Այդ մասին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանըհոկտեմբերի 15-ին լիբանանահայ գործարարների հետ հանդիպմանը։ Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի 13-16-ը, ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները, հայտնում է civilnet.am-ը: ԱՐԻ-ի բաժնետերերի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով: Բակո Սահակյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ոչ միայն մեկ աստիճանով բարձրացրել է Արցախի անվտանգությունը, այլև իր հետ բերել է տնտեսական էֆեկտ, մասնավորապես՝ աճել է զբոսաշրջությունը, Թարթառ և Լև գետերի երկայնքով կառուցվել ու կառուցվում են սննդի, սպասարկման օբյեկտներ, հիդրոէլեկտրակայաններ: Արցախյան պատերազմի ավարտից հետո Հայաստան համահայկական հիմնադրամը սկսեց կառուցել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել էր 2017 թվականի սեպտեմբերիին: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |