Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ուղղված է զարգացած, կայուն եւ անվտանգ տնտեսական գոտու ստեղծմանը 5 հունիսի 2008 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականությունն ուղղված է զարգացած, կայուն եւ անվտանգ տնտեսական գոտու ստեղծմանը ծրագրում ընդգրկված երկրներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության նախագահի տեղակալ Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով, ներկայումս Եվրամիությունը կանգնած է Արեւելքի եւ Արեւմուտքի նոր մարտահրավերների առջեւ: «ԵՄ-ն աշխատում է ծրագրում ընդգրկված երկրների հետ, բաժանելով դրանք տարածաշրջանների: Արեւելյան Եվրոպայում դա Ուկրաինան եւ Մոլդովան են, այնուհետեւ նրանց հաջորդում են Միջերկրական ծովի ավազանի երկրները` Մարոկկոն, Թունիսը, Իսրայելը, Պաղեստինն ու Հորդանանը: Հարավային Կովկասի երկրները մենք դիտարկում ենք Լիբանանի հետ միասին` խնդիրների նմանության պատճառով: Անշուշտ, մեր ծրագրերում մեծ է նաեւ ԵԱՀԿ-ի դերը»,-նշել է Մինգարելլին: Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել ԵՄ միասնական էներգետիկ եւ տրանսպորտային համակարգ եւ միացնել նոր գազամուղները արդեն գոյություն ունեցողներին: «Մենք նաեւ հանդես ենք գալիս երկրների եւ քաղաքական ուժերի միջեւ քաղաքական երկխոսության օգտին: ԵՄ ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ միգրացիայի եւ մարդու իրավունքների խնդիրները: Մենք պետք է դաշտ ստեղծենք հասարակ մարդկանց շփման համար, պարզեցնենք վիզային ռեժիմները, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ այցելել միմյանց, ուսանողների եւ լրագրողների համար նախատեսված ծրագրեր փոխանակել: Միեւնույն ժամանակ ես պետք է նշեմ, որ Եվրոպական հարեւանության ծրագիրը չի նախատեսում մասնակից երկրների անդամակցություն ԵՄ-ին»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |