Կանադայում սկսել են օրինական մարիխուանա վաճառել բոլոր ցանկացողներին![]() 17 հոկտեմբերի 2018 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Կանադայում հոկտեմբերի 17-ից սկսել են օրինական հիմունքներով մարիխուանա վաճառել բոլոր մարդկանց՝ ոչ թե բժշկի դեղատոմսով, այլ լիցքաթափվելու նպատակով: Առաջինը վաճառքը սկսել են հատուկ արտոնագրեր ունեցող խանութները կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր գավառներում: Նշվում է, որ մարիխուանա գնել ցանկացողները սպասում էին վաճառքի մեկնարկին տեղական ժամանակով 20:00-ից մինչև կեսգիշեր, գրում է «Ինտերֆաքսը» CBC հեռուստաալիքի վրա հղումով: Հոկտեմբերի 17-ից Կանադայում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումն ու գնումը լիցքաթափման նպատակով՝ այսինքն խոսքը հոգեակտիվ նյութերի ընդունման մասին է, անկախ բժշկական ցուցումից, հաճույքի կամ այլ նպատակով: Համապատասխան օրենքը հավանություն էր ստացել 2018-ի ամռանը: Ըստ օրենսդրության, Կանադայի բնակիչներն իրավունք ունեն գնել և պահել մինչև 30 գ մարիխուանա առանց որևէ տեղեկանքի կամ դեղատոմսի: Կանադացիներին նաև թույլատրվում է աճեցնել համապատասխան բույսն իրենց տանը, բայց 4 թփից ոչ ավելի: 18-ից փոքր անձանց մարիխուանայի վաճառքն արգելված է: Կանադայի իշխանությունը բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումը թույլատրել էր դեռևս 2001-ին: Այս պահի դրությամբ լիցքաթափման նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է նաև ԱՄՆ 9 նահանգում, ինչպես նաև Կոլումբիա դաշնային շրջանում: Սակայն 4 այլ նահանգի օրենքներն արգելում են թմրանյութ պարունակող բույսի ցանկացած կիրառում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |