Ահաբեկչություն Ղրիմում. 18 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ տուժել![]() 17 հոկտեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: 18 մարդ է զոհվել, ևս 50-ը տուժել է: 20 մարդ հոսպիտալացվել է Պյատիգորսկի հիվանդանոց միջին ծանրության վնասվածքներով: ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է:Պայթյունի պատճառը պայթուցիկ սարքն է եղել: Այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պայթյունից բացի լսվել են նաև կրակոցներ, ըստ «Մեշ» ալիքի հրապարակած լուսանկարի կրակողը մոտ 15 տարեկան տղա է: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կերչում քոլեջի վրա հարձակման կազմակերպիչն ինքնասպան է եղել: Ըստ քննչական կոմիտեի, դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Կասկածյալի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում: Նրա գործողությունների դրդապատճառներն ուսումնասիրվում են: Զոհվածների մեծ մասը դեռահասներ են: Կերչում եռօրյա սուգ կհայտարարվի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |