Փաշինյան. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապ է հաստատվել18 հոկտեմբերի 2018 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։ Լրագրողների հարցին՝ այսինքն հրադադարի խախտումների դեպքում հնարավոր կլինի՞ ուղղակիորեն կապվել Ադրբեջանի ղեկավարության հետ, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է դրական, սակայն նշել, որ յուրաքանչյուր դեպքի համար կապը չի լինելու: «Այնպես չէ, որ ամեն դեպքի համար կապի մեջ ենք մտնում՝ ըստ անհրաժեշտության», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքով՝ «այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնության արդյունքն է»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |