Կանադական ISB ինժեներական ընկերությունը ՀՀ-ում մասնաճյուղ կհիմնի![]() 20 հոկտեմբերի 2018 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցելած կանադահայ գործարար Գևորգ Թորոսյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) աջակցությամբ հիմնում է ISB ինժեներական ընկերության հետազոտական կենտրոնը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։ Ադամյանի հետ հանդիպմանը ընկերության ներկայացուցիչները քննարկել են արտադրանքի կազմակերպման, ինչպես նաև հարակից երկրերի շուկաներ արտահանման հարցեր։ Ընկերությունը անվտանգության սարքավորումներ է արտադրում, որոնք ամրացվում են արտադրական տարբեր սարքերի ու մարդու աշխատանքի ժամանակ սենսորներով բլոկավորում սարքերը, որ աշխատակիցները չվնասվեն: «ISB-ի հայկական մասնաճյուղում այս փուլում software-ի կատարելագործմամբ են զբաղվելու, իսկ մյուս փուլում արդեն սարքավորումները արտադրվելու են Հայաստանում: Հետաքրքիր է, որ այս սարքերի կարևոր մասերից մեկը արդեն երկար տարիներ արտադրվում է Գորիսում, և մեր հայրենակիցները այս մասը տարիներ շարունակ արտահանել են Կանադա` այնտեղ ամբողջական արտադրությունը կազմակերպելու նպատակով: Պարոն Թորոսյանի հետ պայմանավորվել ենք, որ շուտով Հայաստանում պիտի կազմակերպենք սարքերի արտադրության ամբողջ ցիկլը` ծրագրայինից մինչև ֆիզիկական»,- գրել է Ադամյանը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվել է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |