Դիանա Գասպարյանը՝ ՀՀ առաջին կին քաղաքապետ![]() 22 հոկտեմբերի 2018 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը՝ դառնալով ՀՀ առաջին կին քաղաքապետը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը: Քաղաքում ընտրելու իրավունք ունեցող 25,647 հոգուց քվեարկությանը մասնակցել է 8848-ը։ Գասպարյանը ստացել է 4519 քաղաքացու ձայնը։ Համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։ Դիանա Գասպարյանը եղել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը՝ մինչև քաղաքապետ ընտրվելը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |