Կապանի ղեկավարի ընտրություններում անկուսակցական թեկնածուն հաղթել է «Իմ քայլի» թեկնածուին![]() 22 հոկտեմբերի 2018 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Կապանում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանին: Կապանում համայնքապետի ընտրությանը մասնակցել է 19,503 ընտրող: Առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու: Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10,021 քվե: Հայաստանի 4 քաղաքում՝ Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: Չորս քաղաքներից երեքում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |