Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 6 հունիսի 2008 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ եղել է, սակայն, ցավոք, կողքից որոշ ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հայտարարել է Բաքվում Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ ԷթթարըՆրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկություն լինի, նրա երկիրը պատրաստ է կրկին միջնորդական առաքելություն ստանձնել հակամարտության կարգավորման գործում: «Թեեւ ես բավարար չեմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Իրանը հավանություն է տալիս բանակցություններին այդ շրջանակներում: Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նոր նախարար Սեյրան Օհանյանի այցին Իրան, ապա հայ նախարարի հետ հանդիպումներում չեն քննարկվել Ադրբեջանի դեմ ուղղված հարցեր»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |