Տոնոյանը Ջուլիանիին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը22 հոկտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ ՏոնոյանըՀայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին էներկայացրել է ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Ջուլիանին Հայաստանում է Ռուսաստանիհայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով, մասնավոր այցով: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ջուլիանին Երևանում մասնակցում է Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |