Սանկտ-Պետերբուգում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը 6 հունիսի 2008 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուգում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը նշել են, որ հանդիպումը կառուցողական բնույթ է կրել, չնայած եւ ծանուցողական էր: Նրանց խոսքերով, միջնորդների մադրիդյան առաջարկությունները նախագահները չեն քննարկել: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ծանոթացել են Ղարաբաղի հակամարտության հարցով կողմերի դիրքորոշմանը: Նախագահները նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես հայտարարել է Էլմար Մամեդյարովը, Մինսկի խմբի համանախագահները կայցել են տարածաշրջան մոտ ժամանակներում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |