Հնդկաստանի նախկին պատգամավորը հնդկական բանակի հարձակումը սիկխերի վրա համեմատել է Հայոց ցեղասպանության հետ 6 հունիսի 2008 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Լոկ Սաբխի (Փենջաբի խորհրդարան) նախկին անդամ ու Shiromani Akali Dal (SAD) քաղաքական կուսակցության նախկին նախագահ Սիմրանջիտ Սինգխ Մաննը իր ելույթում հնդկական բանակի հարձակումը սիկխերի վրա 1984 թվականի հունիսի 6-ին համեմատել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը:Խալիստանի անկախության համար պայքարող սիկխերը համարվում էին Հնդկաստանի ծայրահեղականներ: Սիկխերի նկատմամբ ռազմական գործողություններ են իրականացվել, մասնավորապես, 1984 թվականի հունիսի 6-ին նրանց դեմ «Երկնագույն աստղ» գործողությունն է իրականացվել, երբ հնդկական զորքերը գրավել են Ամրիտսարի Ոսկե տաճարը` սիկխերի սրբարանը: Սիմրանջիտ Սինգխ Մաննը պահանջել է խորհրդարանից ներողություն հայցել իրականցրած գործողության համար եւ սիկխերի համայնքի նկատմամբ ռազմական գործողությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, որն ըստ էության չի զիջում Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |