Նախագահն առաջարկել է Horasis-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել ՀՀ-ում24 հոկտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող Horasis կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ:Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Horasis-ի գալիք հանդիպումներից մեկը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերն առաջարկել է Հանրապետության նախագահին2019-ինՊորտուգալիայում կայանալիք Horasis-ի տարեկան հանդիպմանը հանդես գալ որպեսհատուկ բանախոս։ Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերը կրթության ոլորտում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Horasis-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: Horasis-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կորպորացիաների տնօրեններ։ Արմեն Սարգսյանը Ժնևում նաև աշխատանքային հանդիպում է ունեցել սինգապուրյան խոշորագույն Vertex Venture Holdings վենչուրային ընկերության, շվեյցարական Swiss Sustainable Finance, գերմանական հանրահայտ Siemens ընկերությունների խմբի մեջ մտնող Siemens Financial Services կազմակերպության ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով |