Բաքուն պատրաստ է բանակցել Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը «ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» 7 հունիսի 2008 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պաշտոնական Բաքուն կարող է բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա պետք է իր զորքերը դուրս բերի գրավյալ տարածքներից: Իսկ դա կարող է հանգեցնել պաշտոնական Բաքվի դիրքորոշման մեղմացմանը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ուստի Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը գրավել է իր տարածքները եւ հրաժարվում է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ»,-հավելել է Մուսաբեկովը: Նրա կարծիքով, մոտ ապագայում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն անիրական է, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |