Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նոր կարգավիճակում սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն էր: Նախագահները վերահաստատել են երկու երկրների միջեւ դաշնակցային գործընկերության հետագա խորացման ձգտումը:



Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության զարգացման ներկա բարձր մակարդակի վերաբերյալ: Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահները համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել են մինչեւ հունիսի վերջ համաձայնեցնել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման պայմանները:



Մտքեր են փոխանակվել նա- տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող խնդիրների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահները անդրադարձել են նաեւ առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---