Հաջիև. ՀՀ-ի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը երկրների ղեկավարներից ցածր մակարդակով է![]() 25 հոկտեմբերի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատվել է ոչ թե պետությունների ղեկավարների, արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարների, այլ ավելի ցածր մակարդակում, հայտնում է Trend.az-ը: Նրա խոսքով, կապն օգտագործվում է օպերատիվ դեպքերում: «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության կողմեր են, բանակցում են կարգավորման շուրջ, և նման շփումները նորմալ են», - ասել է Հաջիևը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ: «Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և, կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |