NY Times. Հայաստանի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է![]() 26 հոկտեմբերի 2018 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մեծ պատմություն ունեցող երկիր է, որը կարող է ապշեցնել ձեզ: Այդ մասին գրում է ամերիկյան The New York Times-ը սեպտեմբերին «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսի մասին: Ցուցահանդեսում ներակայացված են Հայ Առաքելական եկեղեցու գանձերն ու 4-12-րդ դարի հայ արվեստի նմուշները: «Հայաստանը մեծ պատմություն ունեցող երկիրը, որը կարող է ապշեցնել ձեզ: 2018-ի գարնանը մենք իմացանք, որ այդ երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է: Դա շատ լավ ժամանակաշրջան էր «Մետրոպոլիտեն» թանագարանում բացված ցուցահանդեսի համար, որտեղ ներկայացված են արվեստի նմուշներ, ձեռագրեր և հոգևոր ժառանգության նմուշներ»,-գրում է հոդվածի հեղինակ Ջեյսոն Ֆարագոն: Հեղինակը հոդվածում ներկայացնում է թանգարանում ցուցադրված որոշ նմուշների, Հայաստանում քրիստոնեության տարածման, հայոց գրերի ստեղծման և մշակույթի զարգացման պատմությունը: Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ 2018-ի գարնանը, թավշյա հեղափոխության ժամանակ Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց, որ հայոց պատմության մատյանը շարունակվում է գրվել և երկիրը դեպի ապագան է նայում: «Արմենիա» ցուցահանդեսի ցուցադրությունը հիմնականում կազմված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև ներառվել են Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձեր: Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրությանը ներկայացված է թվով 140 նմուշ: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև 2019-ի հունվարի 13-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |