ՀՀ Պաշտպանության նախարարություն. Հայկական կողմը ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի վերազինմանը 9 հունիսի 2008 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ -ի եւ Հայաստանի տարածքի հետախուզման համար անօդաչու ինքնաթիռների ձեռք բերումը տեղավորվում է ադրբեջանական իշխանությունների քաղաքականության շրջանակներում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, հայկական կողմը ուշադիր հետեւում է ադրբեջանական բանակի վերազինմանը: «Մենք որոշակի աշխատանք ենք տանում եւ չենք պատրաստվում ետ մնալ այդ հարցում Բաքվից»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է իսրայելական Silver Arrow ընկերությունից ձեռք բերել տասը Hermes450 հետախուզական անօդաչու թռչող ապարատներ: «Ձեռք բերված ապարատները կօգտագործվեն Հայաստանի կողմից գրավված տարածքները վերահսկելու համար»,-ասել է աղբյուրը Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |