Հունիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կքննարկի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Հունիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն կսկսի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածության քննարկմանը նվիրված լսումները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել աղբյուրը ԱՄՆ Պետդեպարտամենտում: Սպիտակ տունն առաջարկել է Ղրղզստանում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Մարիա Յովանովիչի թեկնածությունը: Եթե հանձնաժողովը հավանություն տա Յովանովիչի թեկնածությանը, այն պետք է հաստատի նաեւ ԱՄՆ Սենատը: Աղբյուրը կասկածանքով է արտահայտվել այն մասին, թե Երեւանում ԱՄՆ դեսպանը կնշանակվի այժմյան վարչակազմի օրոք:



Մինչդեռ, Նյու Ջերսիից սենատոր-դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն արդեն հայտարարել է, որ եթե նոր թեկնածուն նույնպես ժխտի Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նախորդ նոմինանտ Ռիչարդ Հոգլանդը, ապա այն կրկին վետո կդնի նրա նշանակմանը: Դիտորդները Վաշինգտոնում գտնում են, որ Երեւանում Ամերիկայի լիիրավ դեսպանի բացակայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա եւ անուղղակիորեն մեղադրում են դրանում ԱՄՆ հայ համայնքին:



2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինը օգտագործելու պատճառով Ջոն Էվանսի պաշտոնաթողությունից հետո, 18 ամիս Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականություններն է կատարում գործերի ժամանակավոր հավատարմատարը: Վարչակազմը երկու անգամ ներկայացրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որի թեկնածությունը երկու անգամն էլ արգելափակեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը, քանի որ Հոգլանդը հստակ դիրքորոշում չուներ Հայոց ցեղասպանության հարցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---