ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հենրիխ Մխիթարյանի կոչը. Յուրաքանչյուր երեխայի համար՝ հավասար հնարավորություններ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհանդես են եկել յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություններ ստեղծելու կոչով: Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ի աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների, ֆիլմում, որի կարգախոսն է՝ յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Նշվում է, որ պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում: «Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում: Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ», - ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |