Սեյրան Օհանյան. Հայկական բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին

PanARMENIAN.Net - «Հայաստանը միշտ հավատարիմ է եղել եւ այժմ էլ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք պատերազմ չենք ցանկանում, ինչպես նաեւ դա չի ցանկանում ադրբեջանցի ժողովուրդը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ընդգծել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում կնպաստի բանակցային գործընթացի շարունակությանը»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ հայկական բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին:
 Ուշագրավ
---