ANCA-ն շնորհավորել է Բարակ Օբամային, որը դարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնի միասնական թեկնածուն դեմոկրատներից 9 հունիսի 2008 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է Բարակ Օբամայի հաղթանակը փրյամերիզների մեծ մասում, որը դարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնի միասնական թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCA-ում: «Բարակ Օբամայի դիրքորոշումը կնպաստի հայկական հարցերում ԱՄՆ քաղաքականության փոփոխմանը դեպի լավը: Մենք ողջունում ենք Բարակ Օբամայի այդ դիրքորոշումը, միանում ենք ԱՄՆ-ի հայերին եւ շնորհավորում ենք նրան հաջողության կապակցությամբ»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Միեւնույն ժամանակ կոմիտեն երախտագիտություն է հայտնել դեմոկրատների մեկ այլ թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնին` Ամերիկայի հայ համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերում ցուցաբերած աջակցության համար: Ընթացիկ տարվա հունվարին սենատոր Օբաման հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կոչ է արել ընդունել է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, ինչպես նաեւ խոստացել է վերջ տալ աջակցությանը Ցեղասպանության ուրացման թուրքական քաղաքականությանը: Նշենք, որ Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավին իր հետագա մասնակցությունը դադարեցնելու իր որոշման մասին եւ շնորհավորել է իր մրցակից Բարակ Օբամային: Դիմելով իր կողմնակիցներին, սենատորը հայտարարել է, որ «այժմ պայքարը շարունակելու եւ մեր նպատակներին հասնելու լավագույն միջոցը կլինի այն, որ մենք մեր էներգիան, մեր զգացմունքները եւ մեր ուժերը ուղղենք առ այն, որպեսզի օգնենք Բարակ Օբամային ընտրվել ԱՄՆ-ի հաջորդ նախագահ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |