Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղի» փրիքվելում![]() 31 հոկտեմբերի 2018 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասանուհի Նաոմի Ուոթսը կնկարահանվի «Գահերի խաղը» սերիալի փրիքվելում: Այդ մասին հայտնել է HBO հեռուստաընկերությունը: Ուոթսն առաջին դերասանուհին է, որը պաշտոնապես ընդգրկվել է փրիքվելի դերասանական կազմում: Նրա դերը դեռևս չի բացահայտվում: Ըստ HBO հեռուստաընկերության, նա «խարիզմատիկ բարձրաշխարհիկ լեդիի դեր է կատարելու, որը մութ մի գաղտնիք է թաքցնում»: Ուոթսի կերպարի անունը գաղտնի է պահվում, գրում է Lenta.ru-ն The Hollywood Reporter-ի վրա հղումով: Փրիքվելի գործողությունը ծավալվում է «Գահերի խաղում» ներկայացված իրադարձություններից 10.000 տարի առաջ և կերպարներից ոչ մեկն այնտեղ չի հայտնվի: Որպես նախագծի գործադիր պրոդյուսեր հանդես է գալիս Ջեյն Գոլդմանը, որը նաև սցենարն է գրում Ջորջ Մարտինի հետ: 50-ամյա Նաոմի Ուոթսը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսքի են «Մալխոլանդ Դրայվը», Բերդմենը», «21 գրամը», «Կինգ Կոնգը», «Զվարճալի խաղերը, ինչպես նաև նկարահանվել է «Դիվիրգենտի» սերիաներում: «Գահերի խաղի» եզրափակիչ 8-րդ մասի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |