ՀՀ-ն Լիբանանի հետ ռազմական գործակցության մասին համաձայնագիր է կնքել![]() 2 նոյեմբերի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Լիբանանը Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրել են աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են գործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին։ Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական դասակի տեղակայման վայր։ Նոյեմբերի 1-ին Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը, որտեղ երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։ Դեռևս մարտին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |