ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կքննարկեն Աստանայում![]() 2 նոյեմբերի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը կքննարկեն Աստանայի գագաթնաժողովում, որը կայանալու է նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: «Կարող եմ ասել միայն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է Աստանայում կայանալիք գագաթնաժողովում,-հայտարարել է Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը նոր թեկնածություն է առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |