ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ 7 սեպտեմբերի 2002 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-13-ը Երեւանում կկայանա «Հայաստանում տնտեսական քաղաքականության զարգացման գործընթացում կառավարումը` ազնիվ մրցակցության օժանդակումը» թեմայով սեմինար: Սեմինարը կազմակերպում է ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչությունը Հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի հետ համատեղ: Սեմինարի նպատակն է` օժանդակել Հայաստանում բարենպաստ բիզնես-միջավայրի ստեղծմանը եւ կառավարման բարեփոխմանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ, Գերմանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի եւ մի շարք եվրոպական կառույցների միջազգային փորձագետներ, ձեռներեցներ: Սպասվում է, որ քննարկումների եւ խորհրդակցությունների արդյուքնում կընդունվի եզրակացությունների եւ առաջարկությունների փաթեթ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |