Քեմբրիջի համալսարանում հայագիտական սեմինար է անցկացվել

PanARMENIAN.Net - Հունիսի 7-8-ը Քեմբրիջի համալսարանի Քինգս քոլեջում կայացել է երկօրյա հայագիտական սեմինար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սեմինարը կազմակերպել էր Քեմբրիջի համալսարանի լեզվաբանության բաժանմունքի պրոֆեսոր դր. Բերթ Վոքսը, որի գրչին, ի թիվս բազում այլ աշխատությունների, պատկանում են նաեւ «Հայերենի հնչյունաբանությունը», նաեւ արեւելահայերենի մի դասագիրք:





Սեմինարին մասնակցել են ճանաչված հայագետ լեզվաբաններ Օքսֆորդի, Սբ. Անդրյուսի, Թաֆթսի, Նյուքասլի համալսարաններից, Դուբլինի Չեսթեր Բիթի գրադարանից: Սեմինարի առաջին օրվան մասնակցել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---