Թուրքիան մինչև տարեվերջ $1.5 մլրդ-ի գորգ կարտահանի

Թուրքիան մինչև տարեվերջ   $1.5 մլրդ-ի գորգ կարտահանի

PanARMENIAN.Net - Մինչև 2018 թվականի վերջ Թուրքիան $1.5 մլրդ-ի գորգ կարտահանի: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Հարավարևելյան Անատոլիայի գորգ արտահանողների ասոցիացիայի» (GAHIB) ղեկավար Ահմեթ Քափլանը:

2017 թվականին Հայաստանի ամբողջ արտահանումը կազմել է ընդամենը $2.24 մլրդ:

2018-ի 9 ամսում արտահանվել է արդեն $1.1 մլրդ-ի գորգ:

Նրա խոսքով, մեկ երրորդը կամ $500 մլն-ի գորգ արտահանվելու է ԱՄՆ: Ընթացիկ տարվա միայն առաջին 9 ամսում երկիրն ԱՄՆ է արտահանել $350 մլն-ի գորգ:

Գորգերի արտահանման ծավալով երկրորդ ուղղությունը Սաուդյան Արաբիան է, երրորդը՝ Իրաքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---