Շվեդիայի խորհրդարանը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը12 հունիսի 2008 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» եւ 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին Շվեդիայի հայկական ասոիցիացիաների միության նախագահ Վահագն Ավեդյանը, հունիսի 11-ին շվեդական խորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որոնց շրջանակներում քննարկվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցը, այդ թվում եւ 5 ուղղումները, որոնք կոչ են անում Շվեդիայի խորհրդարանին եւ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժել են ուղղումները, հիմնավորելով դա նրանով, որ «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձեւ, եթե 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որեւէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռեւս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաեւ դրանց պատճառների եւ որակման: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |