Փոխնախարար. Իրանի հետ չենք գործակցում ԱՄՆ-ի հաշվին![]() 6 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հարաբերությունները որևէ երկրի հետ չեն զարգանում երրորդ երկրների հետ հարաբերությունների հաշվին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ: «Մենք փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին: Դա պահանջում է բավականին մեծ կենտրոնացում՝ դիվանագիտական, քաղաքական, նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, մանավանդ, երբ ուժի մեջ են միջազգային պատժամիջոցները»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նազարյանի խոսքով, շատ էական է դիվանագիտական մանևրումը, որն իրականացնում է Հայաստանը: «Մինչ օրս դա հաջողվել է: Հուսամ, որ բովանդակային և թափանցիկ քննարկումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռվի պահպանել այդ կարևորագույն հավասարակշռումը, երբ խոսքը վերաբերվում է Հայաստան-Իրան, և Հայաստանի ու մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը»,- նշել է դիվանագետը: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց երկրորդ փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |